Ինչպե՞ս կարող էին թուրքերն ու ադրբեջանցիները դառնալ ՀԱՅԱՍՏԱՆԻ արդարադատները. ովքե՞ր էին նրանք

Խորհրդային Հայաստանի (1920/21-1991) տարիներին հանրապետության կառավարության կազմում շատ են եղել թուրք ու ադրբեջանցի նախարարներ:

Այսպես, Խորհրդային Հայաստանի արդարադատության նախարարներից երեքը եղել են թուրք և ադրբեջանցի:

Խորհրդային Հայաստանի արդարադատության երկրորդ նախարարը եղել է թուրք Սուլեյման Նուրին Ստամբուլից: Նա այդ պաշտոնը, համաձայն Հայաստանի արդարադատության նախարարության պաշտոնական կայքի, զբաղեցրել է 1921 թվականի առաջին օրերից մինչև նույն տարվա փետրվարի 17-ը:

Ադրբեջանցի Ռիզա Վելիբեկովը Խորհրդային Հայաստանի արդարադատության նախարար է եղել 1937 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև նույն տարվա նոյեմբերի 2-ը՝ ընդամենը մեկ ամիս:

Ադրբեջանցի Սաֆար Ալիմամեդովը Խորհրդային Հայաստանի արդարադատության նախարար է եղել շուրջ երկուսուկես տարի՝ 1938 թվականի հուլիսի 14-ից մինչև 1940-ի դեկտեմբերի 27-ը: