Ինչո՞ւ են հայերն ու վրացիները հավերժ վիճում․ երկու հարևան ժողովուրդների պատմությունը

Հայերն ու վրացիներն հավերժ վիճել են։ Դանելիայի «Միմինո» լեգենդար ֆիլմը նույնպեսը շատ վառ ու ճշգրիտ արտացոլում է հավերժական «վեճն» ու երկու եղբայրական ժողովուրդների ամուր բարեկամությունը: Հայերին ու վրացիներին կապում է ընդհանուր ճակատագիր ու հարևանություն։

Դարերով միմյանց կողքին ապրող հայերն ու վրացիները, չնայած ընդհանուր հավատին, նմանատիպ սովորույթներին ու ավանդույթներին, այնուամենայնիվ, շատ են սիրում վիճել միմյանց հետ։

Երկու քրիստոնյա ժողովուրդներն առ այսօր էլ կառչած են իրենց հավատքից, չնայած նորաձև միտումներին. գնում են եկեղեցի, մկրտում երեխաներին, երիտասարդներին եկեղեցիներում են պսակում: Երկու ժողովուրդների մոտ էլ դարեր շարունակ հարգում են հյուրընկալության ու առատաձեռնության ավանդույթները՝ հյուրը վրացական կամ հայկական ընտանիքում միշտ էլ ցանկալի մարդ է։

Երկու երկրներում էլ շատ են սիրում սեղանի շուրջ հավաքվել, ու պարտադիր չէ, որ նրանք հավաքվեն տոնի կամ ինչ-որ իրադարձության կապակցությամբ: Հայերը, ի տարբերություն վրացիների, երկար կենաց չեն ասում, բայց սեղանի շուրջ թամադա ունեն, խմում են: Եվ՛ հայերը, և՛ վրացիները հավաքվում են ուրախ առիթներով, ինչպես նաև՝ հոգեհանգստի արարողությունների ժամանակ։

Շատ առումներով երկու ժողովուրդների մոտ նման են նաև հարսանեկան արարողությունները. Նախ սկսվում է, երբ երկու ընտանիքների անդամները «առաջին կամուրջներ» են ստեղծում ապագա իրադարձության համար։ Հետո նշադրեքն է: Դե, իսկ հետո գալիս է հարսանիքը, որը պետք է մեծ լինի։ Հրավիրված հյուրերի մեծ քանակը ոչ թե քմահաճույք է, այլ չգրված օրենք։