«Մայրը մի քանի ամիս առաջ էր մահացել, իրենք էլ զորակոչվեցին բանակ նույն օրը ու զոհվեցին կրկին նույն օրը» ՀԵՐՈՍ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ պատմությունը

Եղբայրները մեկ տարվա տարբերությամբ նույն օրը զորակոչվել են Հայոց ազգային բանակ, և զոհվել նույն օրը

1 ամսից ավել տևած պատերազմում իրենց կյանքը զոհաբերեցին բազմաթիվ երիտասարդ զինվորներ։ Նրանց թվում էին նաև Դավիթ ու Սպարտակ Մարտիրոսյանները։ 

Դավիթ և Սպարտակ Մարտիրոսյանները Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքից են։ Սպարտակը հետախույզ էր, իսկ Դավիթն էլ տանկիստ։

Եղբայրները մեկ տարվա տարբերությամբ նույն օրը` հուլիսի իննին են զորակոչվել Հայոց ազգային բանակ, և զոհվել են նույն օրը՝ հոկտեմբերի տասնութին։ Վերջին անգամ տղաների հետ խոսել են հոկտեմբերի տասնվեցին։

Տղաների մայրը մահացել էր ամիսներ առաջ։ Ընտանիքի հայրը, տատը և պապը իրենց տեղը չեն գտնում, չեն իմանում, թե ինչպես պետք է շարունակեն ապրել։