Նարեկի պատմությունն ու հիշողությունները պատերազմից․ նա կռվել է, պայքարել, ձեռքերի վրա տարել զինակից ընկերոջը, իսկ հետո գերի ընկել
Մերօրյա հերոս Նարեկ Սիրունյանի սխրանքի ուղղին. 18-20 տարեկան տղերքով շատ ուժեղ ենք եղել, պահել ենք, ինչքան կարողացել ենք,կռվել ենք չխնայելով սեփական կյանքը.
Էլ երբեք հետ չեն գալու այն հերոսները, ովքեր ընկան մարտի դաշտում: Բայց նրանց շարքերում կռվել և շարունակում են ապրել մահին ու թուրքին հաղթած մերօրյա հերոսները:
Նրանց թվում 19-ամյա Նարեկ Սիրունյանա Է, ով պայքարել է թշնամու դեմ, ծանր վիրավորվել, իսկ հետո վիրավոր վիճակում գերի ընկել: Նրանք սեպտեմբերի քսանվեցին եղել եմ հերթապահ ԿՊՊ-ում: Հաջորդ օրը արդեն լսել են անօդաչուների ձայները: Նա ծառայում էր Ջաբրայիլի զորամասում։
«Մենք մեր ունեցածով, մեր զորքով, 18-20 տարեկան տղերքով շատ ուժեղ ենք եղել, մենք պահել ենք, ինչքան կարողացել ենք, մենք կռվել ենք չխնայելով սեփական կյանքը: Լիքը ուժեղ հերոս տղաներ ընկել են հանուն հողի, հանուն հայրենիքի: Մենք շատ մեծ զոհերի գնով հանձնեցինք Ջաբրաիլը։ Թշնամին վերցրեց մեր հողերը»։

Պատերազմից առաջ ու պատերազմից հետո Նարեկի մոտ ամեն ինչ փոխվել է: Սկսել է արժևորել կյանքը, վարկյանները, րոպեները: Այս պատերազմում, շատ տղաներ պատմություն են կերտել, ողջ են մնացել, բայց մենք չգիտենք, որ իրենք հերոս են:
Պատերազմի դաշտից ամենասարսափելի դեպքերից մեկը այն է, որ մեր զինակից ընկերներից մեկին, ով ծանր վիրավորվել էր՝ շատ երկար, մոտավորապես 15-17 կմ տեղափոխեցինք ձեռքերի վրա, բայց առավոտյան իմացանք, որ ճանապարհին, մինչև հոսպիտալ հասնելը զոհվել է»։
Հոկտեմբերի 9-ին վիրավորվել է Հադրութում: 43 օր թաքնվել է Հադրութի Վանք գյուղում, իսկ հետ գերի են վերցրել։ Իսկ հետո վերջերս մյուս գերիների հետ՝ տեղափոխել են Հայաստան։