Հիմա Ադրբեջանը այս ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԸ կոչում է ՙՙԳյուննութ՚՚, սակայն այն եղել է ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ անբաժան մաս. իմացե՛ք դրա ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ

1926-ին ԽՍՀՄ-ում անցկացվել է առաջին մարդահամարը, որի տվյալներից հստակ երեևում է, որ Տիգրանաշենը, նույն ինքը Քյարքի, և հարևան մեկ այլ գյուղ՝ Գենուտը (Գյուննութ), մշտապես եղել են Հայաստանի և ապա Խորհրդային Հայաստանի մաս անպաժան մաս:

20-րդ դարի հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)» կոթողային աշխատության մեջ՝ հրապարակված 1933-ին, Քյարքի անունով գյուղ ընդհանրապես չի հանդիպում: Պատճառն այն է, որ Քյարքին ավելի վաղ կրել է Ջաֆառլու եւ Գյուննութ-Ջաֆառլու անունները:

Ջաֆառլուն Խորհրդային Հայաստանի, իսկ ավելի վաղ՝ Հայաստանի Հանրապետության մաս է եղե: Ջաֆառլուն Գյուննութ գյուղի հետ (այսօր գտնվում է Նախիջևանի կազմում, բնակեցված չէ) Խորհրդային Հայաստանի մաս է կազմել:

1926-ին գյուղն ունեցել է 162 բնակիչ, որից 5-ը՝ հայ, 53-ը՝ քուրդ, 104-ը՝ թուրք: 1931-ին գյուղն ունեցել է 156 բնակիչ, բոլորը՝ թուրքական խմբի ներկայացուցիչներ:

Խորհրդային Հայաստանի Գենուտ, ադրբեջաներենում Գյուննութ դարձած գյուղում 1926 թվականին եղել է 49 բնակիչ, բոլորը՝ թուրք: 1931 թվականին այնտեղ բնակչություն այլեւս չի եղել:

Արցախյան պատերազմը սկիզբ է առել հենց Քյարքիի հատվածից: 1990-ի սկզբին, երբ սկսվեցին փոխադարձ հրետակոծությունները Երասխ-Սադարակ հատվածում, հայկական ուժերը վերահսկողություն հաստատեցին Քյարքիի վրա, և, այդպիսով, Արարատյան դաշտից ճանապարհը դեպի Արցախ, Սյունիք եւ Իրան դարձավ անվտանգ: