«Մի կասկածեք, ես տուն եմ գալու». ՀԵՐՈՍ ՎԱՉԻԿԸ զանգում էր մորն ու երաժշտություն միացնում, որ հանգստացնի ընտանիքին. կարդա՛ ՆՐԱ պատմությունը

2001 թվականի հոկտեմբերի 8-ին Գավառում Ղարիբյանների ընտանիքում ծնվեց միակ տղան Վաչիկը։ Մտերիմները նրան Վաչ էին ասում։ Փոքր քրոջ մեծ և հոգատար եղբայրը, ծնողների հպարտություն՝ Վաչը։ Համեստ, բարի, հոգատար տղա էր։

Գիտեր, թե որտեղ ինչ պետք է խոսի։ Բոլորի համար անհանգստանում էր։ Հարգանք ուներ բոլորի հանդեպ։ Ընկերներն իր համար մի ուրիշ աշխարհ էին, որոնց համար կյանքն էլ չէր խնայի։ Սիրում էր մեքենա վարել։ Գավառի պետական քոլեջում էր սովորում։ Ծրագրավորող էր։ 2020 թվականի հունվարի 9-ին ժպիտը երեսին մեկնեց ծառայության։

Մինչ այդ օրն էլ անհամբերությամբ սպասում էր բանակ գնալուն։ Վաչը ծառայության անցավ Մարտակերտում և ամեն ինչից շատ գոհ էր։ Իսկ պատերազմի օրերին իր տեղը չէր ասում, ոչինչ չէր պատմում, ասելով որ ամեն ինչ լավ է, ու որ ընտանիքը լուրերին չհավատա։

Հեռախոսազանգերի ընթացքում էլ մյուս հեռախոսով երգ էր միացնում, մյուսով խոսում` հուսադրելով, որ չանհանգստանան։ Վերջին մի այդպիսի հեռախոսազանգ էլ ընտանիքը Վաչիկի հետ ունեցավ հոկտեմբերի 25-ին։ Նա ասաց, որ ամեն ինչ լավ է ու խոստացավ վերադառնալ. «Մի կասկածեք, ես կգամ տուն»։ Ընկերոջ համար կռիվ էր տվել։ 2 տանկ և 1 շտապ օգնության մեքենա էր խոցել։

Հոկտեմբերի 26-ին Վաչը վիրավորվեց։ Հաջորդ օրը տեղափոխվեց Հայաստան և 13 օր պայքարեց կյանքի համար ,չէ որ խոստացել էր` տուն է գալու։

Սակայն նոյեմբերի 7-ին Վաչիկը միացավ անմահներ գնդին ու դարձավ իր հայրենքի հավերժ զինվորը:

Փա՛ռք Քեզ Հերոս, Շնորհակալ ենք: