«Եթե ժողովուրդը իր փրկությունը օտարի մեջ է փնտրում, դատապարտված է կործանման». ՆԺԴԵՀԻ այս խոսքերից որո՞նց հետ եք համաձայն
Գարեգին Նժդեհը եղել է հայազգի ռազմական և պետական գործիչ, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից-հրամանատար։
Ներկայացնում ենք նրա խոսքերից մի քանիսը.
«Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը՝ վերադաստիարակությունն է»:
«Ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի: Առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող»:
"Քննադատել՝ հոգեպես տառապել է նշանակում":
«Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտ լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը»:
«Իմ ազգային դավանանքը թույլ չի տալիս թշնամանք տածել դեպի որևէ հայ մարդ»:

«Այն օրից, ընթերցող, երբ հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագավորեց Հայաստանում»:
"Միայն ազնիվն է զորավոր":
«Մի ժողովուրդ, որն իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում»։
«Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործանվում դրա բացակայությունից: Մեր ազգն առանց հայրենասիրության՝ ինչպես մարմինն առանց հոգի»:
"Անկրոն էակը հրաշունչ զինվոր չի դառնա":
«Աշխատիր առյուծի հետք թողնել ցեղիդ պատմության մեջ և բնավ մի մտածիր այն մասին, թե մի օր աղվեսը կարող է ապականություն փռել թողածդ հետքի վրա»։
«Չի կարելի լինել միաժամանակ վատ մարդ ու լավ հայ, հնարավոր չէ լինել անկատար մարդ, բայց կատարյալ հայ»:
"Չմնաց, աշխարհում գրեթե չմնաց ցեղ, որ մեր բազկի ուժը չզգար":
«Մեկ ազգ՝ մեկ ընտանիք: Ժողովրդի մեջ չի կարող լինել պառակտում և դու իրավունք չունես լինել ներքուստ պառակտված»: