Գիտե՞ք՝ ով Ատոմ Հովհաննեսի Յարճանյանին կնքեց ՍԻԱՄԱՆԹՈ մականունը. եկեք պարզենք

Սիամանթոն հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է։ Նա ձև է տվել հայ ազատաչափ (վեռլիբր) բանաստեղծությանը և մի քանի էական գծերով հարստացրել ազգային բանաստեղծության պոետիկայի համակարգը։ Հայ բանաստեղծական խոսքը համալրել է նոր բառերով, ստեղծել բառակապակցություններ ու բառաբարդություններ, որոնք ընդլայնում են բանաստեղծական խոսքի արտահայտչական հնարավորությունները։

Լինելով հայ նեոռոմանտիզմի ականավոր դեմքերից՝ նա իր արվեստի մեջ ներհյուսել է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի գեղագիտական սկզբունքները։ Ուժեղ ներշնչանքով, ներքին լարվածությամբ, երևակայության տեսիլային վերացությամբ ու մակդիրների կուտակումներով նրա պոեզիան աղերսներ ունի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հետ։

Սիամանթոյի արվեստը նպաստել է հայ պոեզիայի հետագա զարգացմանը։ Նրա մի շարք բանաստեղծություններ թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն։

Իսկ ինչպե՞ս Ատոմ Հովհաննեսի Յարճանյանը դարձավ Սիամանթո:

Ինչպես գիտենք, Ատոմը սկզբնական կրթություն ստացել է ծննդավայրի Ակն քաղաքի Ներսիսյան վարժարանում: Այստեղ նա աշակերտել է արձակագիր ու բնահավաք ԳարեգիՆ Սրվանձտյանցին, որն էլ պատանի Ատոմին տվել է Սիամանթո մականունը: