Գիտե՞ք՝ ՀԱՅ գրողներից ով է Սողոմոն Թեհլերյանի հետ զննել Թալեաթ փաշայի լուսանկարները և ինչ նպատակ էին հետապնդում այդ քայլով. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ էջեր, որոնք քչերն են թերթել

Խոսքը Ավետիք Իսահակյանի մասին է, ում տանը բազմիցս է խոսվել Սողոմոն Թեհլերյանի մասին:

Ավետիք Իսահակյան.jpg

1919-1921 թվականներին, Իսահակյանը գործուն մասնակցություն է ունեցել Դաշնակցության Նեմեսիս գործողության նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին։ Նույնիսկ կարծիքներ կան, որ Թալեաթի սպանությունը նախապես հանձնարարված է եղել Իսահակյանին։

Այդ ժամանակահտվածում, Իսահակյանը Բեռլինում բազմիցս հանդիպել է Սողոմոն Թեհլերյանին և միասին զննել են Թալեաթի լուսանկարները՝ նպատակ ունենալով հայտնաբերել Թալեաթին, ով 1921 թվականի սկզբներին հաստատվել էր Բեռլին՝ Ալի Սալի Բեյ վաճառականի կեղծանվան տակ։

Թեհլերյանի հետ, Թալեաթ փաշային մի քանի օր հետևել է նաև Իսահակյանը։ 1921 թվականի մարտի 15-ին, Հարդենբուրգ փողոցի մյուս կողմում կանգնած էր Իսահակյանը, որը պատրաստ սպասում էր, որ եթե հանկարծ Թեհլերյանը չկարողանա սպանել, նա էր սպանելու Թալեաթին։

Իսահակյանը նաև մեծ դեր ունեցավ Թեհլերյանի արդարացման գործում։ Հետևաբար Ավետիք Իսահակյանը Թալեաթի սպանության կազմակերպիչներից էր և գտնվում էր իրադարձությունների կիզակետում