«Ձեր փրկությունը միայն խորհրդային կարգերը ընդունելու մեջ է». հենց այս նամակով ՍՏԱԼԻՆԸ համոզեց ՀԱՅԵՐԻՆ միանալ ԽՍՀՄ-ին

Ժողկոմ՝ Ի. Ստալին, 1917թ դեկտեմբերի 31

Այսպես կոչված «ԹուրքաՀայաստանը» միակ երկիրն է, կարծեմ, որ Ռուսաստանը գրավել է «պատերազմի իրավունքով»: Այդ այն «դրախտային անկյունն է», որը երկար տարիներ Արևմուտքի ագահ դիվանագիտական իղձերի և Արևելքի արյունոտ վարչական մարզանքների առարկա է ծառայել (և շարունակում է ծառայել):

Հայաստանի զավակները, իրենց հայրենիքի հերոս պաշտպանները, բայց բնավ ոչ-հեռատես քաղաքագետները, որոնք շատ անգամ են խաբվել իմպերիալիստական դիվանագիտության գիշատիչների կողմից,- չեն կարող այժմ չտեսնել, որ դիվանագիտական կոմբինացիաների հին ուղին Հայաստանի ազատագրության ուղին չէ: Պարզ է դառնում, որ ճնշված ժողովուրդների ազատագրության ուղին անցնում է Ռուսաստանում հոկտեմբեերին սկսված բանվորական հեղափոխության միջով:

Այժմ պարզ է ամենքի համար, որ Ռուսաստանի ժողովուրդների բախտը, իսկ առանձնապես հայ ժողովրդի բախտը, սերտորեն կապված է Հոկտեմբերյան հեղափոխության բախտի հետ:

Այդ նկատառումներից ելնելով՝ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց հատուկ դեկրետ հրատարակել «Թուրքահայաստանի» ազատ ինքնորոշման մասին: Այդ առանձնապես անհրաժեշտ է այժմ, երբ գերմանա-թուրքական իշխանությունները, հավատարիմ իրենց իմպերիալիստական բնությանը, չեն թաքցնում օկուպացված մարզերը բռնությամբ իրենց իշխանության տակ պահելու իրենց ցանկությունը: Թող իմանան Ռուսաստանի ժողովուրդները, որ ռուսական հեղափոխությանը և նրա կառավարությունը զուրկ է զավթումների ձգտումներից: քաղաքականությունը: