«Թռեք, հասեք Ձեր սիրած Ղափանին, այստեղ էլ մարդ չի մնացել». ՀԱՅԵՐԻ նամակը ՆԺԴԵՀԻՆ, որից ընդամենը մեկ օր անց թշնամին արդեն ոչնչացված էր

Շտապ և գաղտնի
Ղափան-Գենվազ-Գողթանի ռազմական ուժերի ընդհանուր հրամանատար՝ Գարեգին Նժդեհին,
Ղափանը այս րոպեիս մի մազի վրա է կախված և ապրում է իր հերոսական մահվան վերջին րոպեները։ Թռեք, հասեք Ձեր սիրած Ղափանին, Ձեր շուտափույթ հասնելը գուցե կարողանա փրկել մի քանի գյուղեր միայն, այլապես դուք գալուց ականատես կլինեք բովանդակ Ղափանի բոլոր գյուղերի ավերակներին։ Զեյվայի ազգաբնակչությունը արդեն գաղթել է, իսկ կռվող ուժերը այս գիշեր ստիպված են թողնելու գյուղը։ Հարժիսը ևս թշնամու ձեռքը անցավ, մնացածը պարզ է․․․
Ղափանի ազգաբնակչություն
Գրված է՝ 25-ը մարտի, 1920թ․, Հանքերում, երեկոյան ժամը 9-ին (21)
No photo description available.

Մարտի 26-ի լուսաբացին սկսվում է հայկական ուժերի հակահարձակումը, որին հետևում է ադրբեջանական զորքերի ջախջախումն ու խուճապահար փախուստը Ղափանի շրջանից։ Թշնամուն հետ շպրտելուց հետո՝ Նժդեհը հարձակվում է ավազակաորջի վերածված Բարգուշատի (Որոտան) թրքաբնակ գյուղերի վրա։ 1920թ․ ապրիլի սկզբներին Արցախի ու Զանգեզուրի միջև ընկած տարածքները մաքրվում և բացվում են Շուշի ու Դիզակ տանող ճանապարհները․․․

Ավաղ, այսօր ոչ միայն Սյունիքը, ոչ միայն Կապանը, այլև ողջ Հայաստանն է նույն, կամ շատ ավելի ողբալի վիճակում, բայց չկան Նժդեհներ, որ հայությանը հանեն այս անելանելի իրավիճակից:

Եվ, ինչպես ասել է Մնացական Ռ. Խաչատրյանը.
«Այսօր Նժդեհներ ունենալու համար պէտք էր երէկ Նժդեհներ ծնել և դաստիարակել»: