«Թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ»․ ահա թե ինչի՞ մասին էր Րաֆֆին մեզ զգուշացնում , իսկ մենք անտեսեցինք նրա խոսքերը

Մեզանում կան մի տեսակ կարճատեսներ, դժբախտաբար նրանց թիվը փոքր չէ, որոնք երևակայում են, թե հայի ապագան Տաճկաստանումն է, թե հայի գոյությունը կապված է թուրքաց կառավարության գոյության հետ:

Նրանք մտածում են, թե այժմյան բարբարոսությունները, հարստահարությունները մի օր կվերջանան, երբ թուրքը կքաղաքակրթվի, այն ժամանակ, ասում են, հայը քաղաքացու հավասար իրավունք և ազատ կյանք կվայելե: Այդ ցնորք է:

Թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ, և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա։

Մենք ունենք պատմություն, 850 տարվա պատմություն, թե ինչպես է վարվել մեզ հետ թուրքը: Նրա ամեն մի տողը արյունով և արտասուքով է գրված:

Ով որ ուրանում է պատմությունը, առաջ ինքն է կնքում իր դատապարտության դատակնիքը:
Մի՞թե երեկվա գազանը կարող է այսօր հրեշտակ դառնալ: Մինչև նրա հրեշտակ դառնալը, Թուրքիայում հայի անունը միայն մնացած կլինի: