ՀԵՐՈՍ Դավիթը պատերազմի առաջին իսկ վայրկյանից կռիվ է տվել մինչև վերջին վարկյանը. Ճանաչե’ք մեր քաջ հայորդուն

2019թ-ի հուլիսին զորակոչվել է Արցախի Պաշտպանության բանակ` ծառայության անցնելով 9-րդ պաշտպանական շրջանում` Ջաբրայիլում՝ հերոսական 4-րդ հրաձգային գումարտակում։

Դավիթը մեր այն հերոս տղաներից է, ով պատերազմի առաջին իսկ վայրկյանից հաղթանակած ոգով կռիվ է տվել մինչև պատերազմի վերջին վարկյանը: Ջաբրայիլի պաշտպանության ժամանակ Կոռնիձորցի հերոս, վաշտի հրամանատար՝ Հարութ Դավթյանի հետ անձամբ մարտը վարել է վաշտի պաշտպանության բնագծի 2-րդ խրամատից: Բնագիծ ներթափանցած տանկերի և տոսի հարձակումները ետ մղելուց հետո 28-ի լույս առավոտյան վաշտի պաշտպանության բնագիծը մաքրված էր թշնամուց: Լուսադեմին անցել են 9 ՊՇ-ի (վաշտի) առաջին գիծ և մարտը շարունակել այնտեղից։

Անդադար ենթարկվելով ծանր հրետանու, սմերչի եվ ավիացիայի հարվածներին,իսկ պատերազմի 23րդ օրը ընկնելով շրջափակման մեջ,ի շնորհիվ հերոս հրամանատարների,անցել է Հադրութ`գնդի կազմով մասնակցելով Հադրութի հարավային դիրքերի երրորդ էշելոնի պաշտպանությանը`ֆիզուլի-ջաբրայիլ ուղղությամբ:

Հրամանատարի վիրավորվելուց հետո մնացել է մարտական դիրքում մինչև վերջ։ Այստեղի կատաղի մարտերից հետո,երկրորդ անգամ ընկնելով շրջափակման մեջ, անցնում է Մարտունի` Դավիթը իր զինակից ընկերների հետ միասին հետ է շպրտել Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում տեղակայված հակառակորդի գրոհայիններին և հայոց եռագույնը տեղակայել այնտեղ՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ մենք անպարտելի ենք։

զինվոր - Twitter Search / Twitter

Այնուհետև անցել Ճարտար, Քարահունջ, Ամարասի հովիտ. մարտական հերթապահություն իրականացնելով Ամարասի վանքում։ Առ այսօր իրականացնում է իր սրբազան պարտքը Արցախում,մարտական հերթապահություն իրականացնելով Շուշիի շրջանում։