«Ես դուդուկը հայտնի դարձրի, դուդուկն էլ` ինձ». Ի՞նչ են ասել հայտնի հայերը մեծ լեգենդի մասին

Ջիվան Գասպարյան հայտնի ամբողջ աշխարհով ՝իր տաղանդով։ Նա անկրկների էր, անկրկնելի հայ, ով ևս մեկ անգամ ապացուցեց, որ մենք սովորական ազգ չենք, այլ մի ամբողջ պատմություն կերտած ու ընտրյալ ազգ ենք։

«Ես դուդուկը հայտնի դարձրի, դուդուկն էլ` ինձ». անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանն իր ուրույն տեղն ու դերն ուներ հայ մշակույթի մեջ։ Աշխարհը նրա շնորհիվ սկսեց հայկական դուդուկի ձայնը լսել։

Վարպետը կնոջ հետ ապրում էր Երևանի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող իր սիրելի տանը։ Կնոջ մահից հետո մնաց մենակ, իսկ հետո մեկնեց ԱՄՆ։ Ցավոք, վարպետը մահացավ ԱՄՆ-ում։ Հայ արտիստներն ու հայտնիները հիացմունքով են խոսում նր ամսին։ Մեջբերենք մի քանիսի խոսքերը։

Հայ երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը ասում է․ «Միշտ ասում էր` էս մի բուժումն էլ ստանամ ու գամ իմ Երևան, ես իմ Երևանն եմ կարոտել։ Երբ Հայաստանում էր, շատ–շատ էինք շփվում, մանավանդ երբ լրացավ վարպետի 90–ամյակը։

Կազմակերպեցի։ Վարպետի 90-ամյակին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 112 դուդուկահար նվագեցին, որոնց միացավ նաև Ջիվանը։ Հիշում եմ` հիացած էր, նման բան Հայաստանում չէր եղել։ Ինձ ասաց` քեզ ուզում եմ դուդուկ նվիրել, հատուկ արտերկրից կարմիր փայտ բերել կտամ, իմ ձեռքով կպատրաստեմ»։

Երգահան, կիթառահար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարտին Ահարոնյանը պատմում է, որ բավական ժամանակ համագործակցել է Ջիվանի հետ, շրջագայել են տարբեր երկրներում։ Գրեթե միշտ երեքով են եղել՝ նա, վարպետ Ջիվանն ու կրտսեր Ջիվանը։

«Ինքն իսկական հայ էր, ու որ երկրում եղել ենք, Ջիվանը հայի պատիվը միշտ բարձր է պահել»,-ասում է երգահանը։