Դուք նկատե՞լ էիք Էջմիածնի Մայր տաճարի գմբեթին գտնվող կարիճին․ ահա թե ինչպես է այն հայտնվել

Դեռևս խորհրդային ժամանակներում վերականգնողական աշխատանքներ են սկսվում Մայր տաճարում: Նկարիչը, ով վերականգնում էր տաճարի կենտրոնական մուտքի հրեշտակների պատկերները, սարսափում է, երբ իր կողքին կարիճ է տեսնում:

Նա ձեռքի տակ ունենում է միայն նկարչական լաքապատ վրձին և պաշտպանվելու համար վրձնով հարվածում է կարիճին: Այդ պահից ի վեր, շուրջ հիսուն տարի, լաքով պատված կարիճը քարանում է` դառնալով որմնանկարի անբաժան մասնիկը:

Կարիճը տեսնելու համար հարկավոր է նայել Մայր տաճարի կենտրոնական մուտքի կամարում պատկերված ձախ հրեշտակին, որի ձախ անկյունում էլ կտեսնեք պատահականության արդյունքում պատմական դարձած կարիճը: