Գիտե՞ք, թե ինչու է Չարենցն ասել՝ Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից
Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին.
«… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:
— Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը:
— Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապահին ասաց.
— Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»: