«Մենք զենք չենք ուղղում անզեն մարդկանց վրա». ՀԱՅ ֆիդայինն ու ադրբեջանցի տատիկը

Քարվաճառ, Ապրիլ 1993 թվական

Լուսանկարում ֆիդային Սարգիս Հացպանյանն է ու ադրբեջանցի տատիկ, ում մարտադաշտից փախած որդին մենակ է թողել։

«Այնտեղ եղել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, տղամարդիկ փախել են` թողնելով տարեցներին առանց օգնության։ Մենք մոտեցանք կանանց խմբին։«Ինչու՞ եք ուշացել։ Շուտով հայերը կմտնեն քաղաք։ Մերոնք ասացին` մենք գնում ենք, իսկ ձեր հետևից ուղղաթիռներ կուղարկենք։ Նրանք փախան, իսկ մեզ թողեցին այստեղ»։

Ես հասկացա, որ կինը մեզ ադրբեջանցիների տեղ էր դրել։

Սարգիս Հացպանյան – Live News

«Հայերն արդեն այստեղ են», – ասացի ես: ես պատասխանատու էի ռազմագերիների համար: Մեզանից յուրաքանչյուրին հանձնարարված էր լինել հարգալից խաղաղ բնակչության հանդեպ։ Մենք հավաքեցինք բոլոր այդ մարդկանց մի վայրում, և ասեցինք, որ իրենց կյանքն ու պատիվը պաշտպանված են, մեր պատերազմը թշնամու դեմ է, որը մեզ վրա զենք է բարձրացրել, այլ ոչ թե խաղաղ բնակչության։ Եվ, ի տարբերություն ադրբեջանցիների, մենք զենք չենք ուղղում անզեն մարդկանց վրա, չենք նվաստացնում նրանց արժանապատվությունը։ Նրանց հետ կար 81-ամյա մի կին` Շեյխա խանումը, որին բոլորը մեծ հարգանքով էին վերաբերվում։ Նա բանաստեղծ էր, աշուղ։ Ես սիրում էի զրուցել նրա հետ.

Նա ասում էր: «Սա մեր ժողովուրդների պատերազմը չէ, մենք սիրում ենք հայերին, մենք բոլորս էլ գիտենք, որ սա հայերի երկիրն է, ամենուր հայկական գերեզմաններ են, ամենուր հայկական մշակույթի հետքեր են». Եվ ահա այս զրույցի ժամանակ էլ Զավեն Խաչիկյանը աննկատ լուսանկարել է մեզ»։