ՀԱՅ կանայք նույնպես շարքում են. նրանք ծառայում են և՛ առաջնագծում, և՛ թիկունքում, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայր, կին, դուստր, մինչև անգամ հայրենիքի պաշտպան…Իրեն բաժին հասած բոլոր դերերում ՀԱՅ կինը մշտապես պահողի և պահպանողի իր դիրքերում է: Հայ կինը անդավաճան սիրո և անըստգյուտ նվիրումի բացարձակ մարմնացում է:

Ազգային պայքարի օրերին էլ հայ կանայք այնտեղ էին, ուր ամենից շատ իրենց կարիքն ունեին: Նրանք հայրենիքի պաշտպանի` զինվորի կողքին էին:

Պատերազմի օրերին էլ կանայք իրենց մասնագիտական ու ծառայողական պարտքն էին կատարում` համազգեստը հագին մարտի դաշում, ստորգետնյա վիրահատարաններում, թիկունքային ապահովման ամենատարբեր ստորաբաժանումների շարքերում…