«Մեր պոնչը, մեր Աբրահամը, իր կյանքի գնով փրկեց մեզ օդից թափվող անհաշվելի ԱԹՍ֊ներից». հրամանատարի խոսքը` ՀԵՐՈՍ Աբրահամ Կարապետյանի մասին

Արցախյան պատերազմի թեժ մարտեր… «Գևորգ 4֊րդ» կամավորական ջոկատի 140 քաջարի մարտիկները հրամանատար Գևորգ Հայրապետյանի գլխավորությամբ կատարում էին իրենց առջև դրված շատ կարևոր խնդիրը…

Քարվաճառում` Օմարի լեռնանցքում, խիզախաբար հետ էին մղում նենգ թշնամուն` չիմանալով անգամ, որ Ջաբրայիլի շրջանում ընթացող թեժ մարտի դաշտում գնդացրով 48 ժամ օդուժն էր պահում իր քրոջ որդին` Աբրահամ Հովսեփի Կարապետյանը, որի մասին արցունքն աչքերին հեկեկալով պատմում էր վաշտի հրամանատար Սարգիս Ալեքսանի Պետրոսյանը ու ամեն խոսքից հետո ասում.

Մեր պոնչը, մեր Աբրահամը, իր կյանքի գնով փրկեց մեզ օդից թափվող անհաշվելի ԱԹՍ֊ներից։

Նա պատմում էր, թե թուրք֊սելջուկը,հասկանալով, որ անզոր է հզոր բազկի դեմ, դիպուկահարների հատուկ ջոկատ է կանչում ու ձախ աչքից խոցում Աբրահամին։

Աբրահամ Հովսեփի Կարապետյանը հերոսաբար զոհվեց Ջաբրայիլում…