«էսօր կռվի վերջին օրն ա, էսօր կռիվը կվերջանա…». ՀԵՐՈՍ Արտավազդ Հարությունյանը զգացել էր, որ այդ օրը զոհվելու է

Հերոս Արտավազդ Վարդանի Հարությունյանի կինը գրել է.

Երեք տարի առաջ այս օրը սկսվեց մեր համատեղ կյանքը Արտս…
Եթե չլիներ անիծյալ պատերազմը այսօր կլրանար մեր ամուսնության երեք տարին…Բայց ավաղ չարաբաստիկ պատերազմը չթողեց…..
Մեր Լույսն ես երկնքում իմ ամենաթանկ
Ես ու տղեդ քեզ շատ ենք սիրում ու միշտ սպասում…


Արտավազդ Վարդանի Հարությունյանը ծնվել է 1997 թվականի հուլիսի 16-ին Գեղարքունիքի մարզի Քաղաք Ճամբարակում։

Դպրոցն ավարտելուց հետո ծառայության է անցել 2016 թվականի հունվարին Կուբաթլուում։ Մասնակցել է ապրիլյան քառօրյաին մարտեր իրականացնելով Ջաբրաիլում, Հադրութում։ Բանակից վերադարձել է 2018-ին, ապա անցել է աշխատանքի Ճամբարակի զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

2020 թվականի հուլիսին Տավուշում՝ Ադրբեջանի հրահրած գործողությունների ժամանակ նույնպես եղել է դիրքերում։ Այնուհետև սեպտեմբերի 28-ից մասնակցել է Ադրբեջանի սանձազերծաց պատերազմին՝ պաշտպանելով Քարվաճառը։ Այստեղ էլ զոհվել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարտական 6 ընկերների հետ։

Արտավազդը վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 1-ին, և բոլորի մոտ տպավորվել է իր հետևյալ խոսքերը՝ «էսօր կռվի վերջին օրնա, էսօր կռիվը կվերջանա…»: Երևի զգում էր, որ կռիվը իր համար կվերջանա…

Հերոսը հետմահու արժանացել է մարտական ծառայության մեդալի։