Հերոս Հովհաննեսը իր 33 ընկերների հետ պահեց Լաչինի դիրքերը․ նրա մարմինը գտել են զոհված հրամատարի մարմնից մի քանի մետր հեռու

Ներկայացնում ենք մի հերոսական սխրանք, որը զարմանալիորեն համնկնում է տարիներ առաջ տեղի ուենցածի հետ։

1920 թվականին՝ Կարսի բերդը հանձնելիս, Առաջին հանրապետության զինված ուժերի 28-ամյա գնդապետ Հովհաննես Մազմանյանը չենթարկվեց զորքը ետ քաշելու ու բերդը լքելու հրամանին և, մինչև վերջ մնալով, ինքնասպան եղավ հենց այդ բերդում։ Ականատեսների վկայությամբ նրա վերջին խոսքերն էին. «Մի կյանք ունեմ, Հայրենիք, քեզ եմ տալիս»։

Զարմանալի զուգադիպությամբ 100 տարի անց Հովհաննես Մազմանյան անուն-ազգանունով գյումրեցի մի տղա կրկնեց իր անվանակցի սխրանքը՝ չլքեց իրեն վստահված կարևորագույն դիրքն ու, չենթարկվելով «նահանջ» հրամանին, կյանքը տվեց հանուն հայրենիքի։

Հովհաննեսի մարմինը գտել են իր զոհված հրամանատարի՝ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Ղազարյանի մարմնից մի քանի մետր հեռու։ Հրամանատար ու զինվոր՝ թվով 33 հոգի, մինչև վերջ հավատարիմ մնացին իրենց տված երդմանը և սեփական կյանքի գնով պաշտպանեցին Լաչինի միջանցքի դիրքերը։

Հովհհանեսը լուսավոր մի տղա էր, ով Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանող էր, Թումո էր հաճախում։ Պատերազմը մեզնից տարավ լավագույններին՝ մեզ թողնելով նրանց մասին հիշողությունները։ Մեր հերոսը ընդամենը 19 տարեկան էր։