ՀԵՐՈՍ Ջալալ Հարությունյան. ինչպե՞ս է լեգենդար հրամանատարը մի քանի անգամ փրկվել մահվան ճիրաններից

Ջալալ Հարությունյանը ծնվել է 1974 թ. Ասկերանի շրջանի Բադարա գյուղում։ 1991 թ. ավարտելով գյուղի դպրոցը՝ 17 տարեկանում միացել է գյուղի ինքնապաշտպանական ուժերին և դարձել հրետանավոր։

Պատերազմի աստվածը շատ է սիրել Ջալալ Հարությունյանին։ Նա հաղթել է բազմաթիվ մարտերում, տեսել 1994 թվականի մեծ հաղթանակը, անցել զինվորական ծառայության ամբողջ աստիճանակարգը՝ հրետանու հետախույզից մինչև ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, շարքայինից մինչև գեներալ-լեյտենանտ։

Նվիրյալները. Ջալալ Հարությունյան - YouTube

Բայց նման քաջ հերոսներին շատ է սիրում նաև Մահը։ Տարիներ շարունակ նրա մահն է տենչացել, նրան սպանելու մարմաջով է ապրել թշնամին։ Եվ առնվազն երեք անգամ սպանել է…2015 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ սպանել է գնդապետ Ջալալ Հարությունյանին։ Հայտարարությունից մի քանի ժամ անց Ջալալը ելույթ ունեցավ Արցախի հեռուստատեսությամբ։

2016 թ. Քառօրյայի ժամանակ՝ ապրիլի 4-ին, ադբեջանցիները հայտարարեցին, որ ոչնչացրել են Ղարաբաղի հրամանատարական կետերը՝ սպանելով նաև Ջալալ Հարությունյանին։ Բայց շուտով զորավարը, իր ազգանվան իմաստաբանությանը համապատասխան, «հարություն» առավ։ Այս տարվա սկզբին նա նշանակվեց ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար-Արցախի պաշտպանության նախարար։

Ջալալ Հարությունյանը տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ –  Live News

Բայց մահն ու թշնամին շարունակում էին հետապնդել հերոսին։ Վերջին պատերազմի հենց սկզբից նա նշանառության տակ էր։ Պատերազմի սկզբից մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 27-ին, ադրբեջանցիներին հաջողվեց հայտնաբերել և գնդակոծել հրամանատարի ավտոմեքենան։ Թվում էր՝ մահը վերջապես գտավ նրան։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վստահ հայտարարեց, որ հատուկ գործողության արդյունքում Ջալալ Հարությունյանը սպանվել է։ Բայց երրորդ փորձը նույնպես անհաջող էր։

Ծանր վիրավորված զորավարը արդեն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։