Գիտե՞ք՝ ինչպիսի տեսք ունի Հրազդան գետի ձախ ափին գտնվող Թեյշեբաինի քաղաքն այսօր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, որոնք ամեն ինչ ասում են

Թեյշեբաինին կամ Կարմիր բլուրը ուրարտական քաղաք է, որը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին։ Այն կառուցվել է մ. թ. ա. 685-645 թթ. Վանի թագավորության վերջին հզոր թագավոր Ռուսա Բ-ի կողմից։ Երևան-Էրեբունիից ոչ հեռու կառուցված Թեյշեբաինի բերդաքաղաքը կրում է ուրարտական ռազմի և ամպրոպի աստված Թեյշեբայի անունը։

Teishebaini Reconstruction 01.jpg

Թեյշեբաինին շրջապատված է եղել մարտկոցավոր և աշտարակավոր՝ 3 մ հաստությամբ հզոր պաշտպանական պարսպով, որն ընդգրկել է նաև միջնաբերդը։ Վերջինս ամբողջական մոնումենտալ կառույց է՝ լայնարձակ բակով։ Երկհարկ միջնաբերդի առաջին հարկը բաղկացած է եղել ինքնուրույն պահեստախմբերից, արհեստանոցներից, գինու մառաններից (յուրաքանչյուրում՝ 700-900 լ տարողությամբ 70-80 կարաս), հացահատիկների, ձեթ և գարեջուր պատրաստելու արհեստանոցներից և այլ մթերքների պահեստներից, որոնց արտաքին պատերը ընդհանուր գծով կազմում են կառույցի ճակատային մասը։

Թեյշեբաինին հրկիզվել և կործանվել է սկյութների և բնիկ ցեղերի հարձակումից, մ. թ. ա. մոտ 585 թվականին։ Ենթադրվում է, որ այն կարող է կործանված լինել նաև նախքան Ռուսա Գ-ն, որն իշխել ու գործել է Արգիշտիխինիլիում` Արինբերդում, իսկ Թեյշեբաինիում հետք չի թողել։ Քաղաքի գրոհը սկսվել է գիշերը և թշնամին ամրոց է մտել ոչ թե գլխավոր դարպասներից, այլ ամրոցի հյուսիսարևմտյան կողմից, որտեղից էլ պեղումների ժամանակ հայտնաբերվեցին մեծ քանակությամբ սկյութական նետասլաքներ։ Կործանումից հետո կյանքը քաղաքում այլևս չի վերականգնվել։

Թեյշեբաինի հնավայրը այսօր գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում՝ չնայած որ այն ընդգրկված է պետության կողմից պաշտպանվող հուշարձանների ցանկում։

3000-ամյա հնավայրը դարձել է ժամանակակից գերեզմանատուն
աղբանոց
աղբանոց

Հնագույն բնակատեղիին կից գտնվում է գերեզմանոց, որը արդեն ընդգրկում է նաև հուշարձանի տարածքը, պեղված շինություններն աստիճանաբար քանդվում են, բնակատեղիի տարածքը գրեթե ամբողջությամբ պատված է շինարարական ու կենցաղային աղբով, հաճախ հանդիպում են նաև քիմիական թափոններ, որոնց մոտենալը վտանգավոր է մարդու առողջության համար։ Չկա շուրջօրյա հսկողություն։