Միայն իմանանք՝ ինչ էին զոհաբերում Վանի թագավորության 3 հիմնական աստվածներին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ, որոնք ձեզ կզարմացնեն

Վանի թագավորության գլխավոր աստվածներն էին ՝ Խալդին, Թեյշեբան և Շիվինին:

Խալդին Վանի թագավորության գերագույն և ռազմի աստվածն է, ով նույնացվում է առյուծի հետ։ Պաշտել են նաև Ասորեստանում, իսկ սրբավայրը Արդինում էր։ Զոհաբերության ծավալը կազմում էր 17 եզ, 34 ոչխար, 6 ուլ:

Khaldi.JPG
Խալդի

Խալդիի գլխավոր տաճարում են կատարվել գերագույն արքայի օծման և թագադրման սրբազան ծեսերն ու արարողությունները։ Խալդիի անունով են սրբագործվել Վանի թագավորության արքաների ռազմական և շինարարական բոլոր գործերը։ Իր գերակա և համապարտադիր պաշտամունքով Խալդին մարմնավորել է Վանի թագավորության մեջ համախմբված Հայկական լեռնաշխարհի հիմնականում արյունակից ցեղերի կենտրոնացման գաղափարը։

Թեյշեբան հողմի և անձրևի աստվածն է, ով նույնացվում է ցուլի հետ։ Ծագումը կապված է Փոքր Ասիական Թեշուբ և Միջագետքի Ադադ աստվածների հետ։ Զոհաբերության ծավալը կազմում էր 6 եզ, 12 ոչխար:

Teisheba.JPG
Թեյշեբա

Կինը աստվածուհի Խուբան էր։ Խուռիտները համարել են գերագույն աստված և անվանել Թեշուբ։ Նրա անունով են կոչվել քաղաքներ ու բնակատեղիներ, որոնցից նշանավոր է Թեյշեբաինին (այժմ՝ Կարմիր բլուր)։ Կարմիր բլուրում հայտնաբերվել է Թեյշեբայի արձանիկը, այն մարդակերպ է, ձախ ձեռքում՝ մարտական կացին, աջում՝ գուրզ։ Պաշտամունքի գլխավոր կենտրոնը եղել է Կումենուն։

Շիվինին արևի աստվածն է, ով նույնացվում է թևավոր շրջանի հետ։ Ծագումը կապված է Ասորական Շամամ աստծու հետ։

Urartu God Shivini.jpg
Շիվինի

Զոհաբերության ծավալը կազմում էր 4 եզ, 8 ոչխար: Սովորաբար պատկերվել է գնդին ծնկած և ձեռքերը վեր պարզած տղամարդու տեսքով՝ թևավոր արևի սկավառակը (իր խորհրդանշանը) գլխավերևում։ Ուրարտական ամիսներից մեկը կոչվել է Շիվինիի անունով։