«Ռոճիկ չեմ ստացել ողջ կյանքում». գիտե՞ք՝ ինչու Գարեգին Նժդեհը հրաժարվեց անգամ օտար պետության սահմանած թոշակից

Հայազգի ռազմական և պետական գործիչ, իմաստասեր, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից-հրամանատար Գարեգին Նժդեհը՝ նույն ինքը Գարեգին Տեր-Հարությունյանն ասել է.

 «Ռոճիկ չեմ ստացել ողջ կյանքում: Այդ սկզբունքի դեմ մեղանչել եմ մի անգամ՝ Ամերիկայում, ուր ընդունեցի, որ ինձ, իբրև գործիչի, շաբաթական տրվի: Մեղանչեցի և արդարորեն պատժվեցի: Այդ օրեն մարդկային տմարդությունը ստվերիս պես հետևեց ինձ ամենուրեք... Հրաժարվել եմ անգամ օտար պետության սահմանած թոշակից»: