ԱՄՆ-ում գտնվող այս ինքնատիպ խաչքարն անտարբեր չի թողնում ոչ ոքի. գիտե՞ք՝ որ կոթողի մասին է խոսքը

ԱՄՆ-ում, Merrimack Valley Հայոց Եղեռնի հուշարձանի կոմիտեի նախաձեռնությամբ 2014 թվականին Մասաչուսեթսի Լոուել քաղաքում մեծ հանդիսավորությամբ բացվել է «Մոր ձեռքերը» անունը կրող աննախադեպ խաչքար-հուշարձանը՝ Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակը հավերժացնող: Այն տեղադրված է Լոուել քաղաքի քաղաքապետարանի դիմաց և իր գեղեցկությամբ ու խորհրդով գրավում է ցանկացած անցորդի ուշադրությունը:

Հուշարձանի և վրայի արձանագրության հեղինակն է հանրաճանաչ նկարիչ՝ Դանիել Վարուժան Հեճինյանը, ով ծնունդով Հալեպից է և Ցեղասպանությունից մազապուրծ փրկված ընտանիքից:

Վարուժանի համար գերագույն նպատակ դարձավ Հայոց ցեղասպանության ճանաչումը և համատեղելով մշակույթային ժառանգությանը իր հրաշալի տաղանդի հետ, ծառայեցրեց իր արվեստն հանուն խաղաղության, ունեցավ բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ բարեգործական նպատակներով արվեստի բազմաթիվ հեղինակավոր պատկերասրահներում՝ Միացյալ Նահանգներում և այլուր։