Արցախյան պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանը կարողացավ գրավել ընդամենը 1 ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂ. ո՞րն էր այդ ԳՅՈՒՂԸ

1992-ի ամառը Արցախի և Հայաստանի համար ամենածանր ժամանակներն էին պատերազմի երեք տարիների ընթացքում: Հուլիսի 30-ին Լաչինի շրջանի Հոչազ և Տիգիկ գյուղերի մոտակայքում ադրբեջանական ուժերն անակնկալ հարձակում էին կաԱտարել, 24 հայեր սպանվել էին, ևս ութը` անհետ կորել: Օգոստոս-սեպտեմբերին ղարաբաղյան ուժերը գրեթե կորցնում էին Լաչինի միջանցքը, որ բացել էին 1992-ի մայիսի կեսերից հետո:

Ճիշտ է, 1990-ական թթ Ադրբեջանի վերահսկողության տակ էին անցել վարչականորեն Խորհրդային Հայաստանին պատկանող տարածքներ Նոյեմբերյանի (Բարեկամավան գյուղի հողատարածքների զգալի մասը), Իջևանի (Բերքաբեր գյուղի ավելի քան 800 հեկտար հողատարածք) և Բերդի (Պառավաքար գյուղի 1400 հեկտար հողատարածք) հատվածում, սակայն պատերազմի ողջ ընթացքում միակ գյուղը Հայաստանի տարածքում, որ կարողացան գրավել ադրբեջանցիները, Արծվաշենն էր:

Հայկական կողմը տվեց ավելի քան երկու տասնյակ զոհ: Մինչև ադրբեջանական կողմի գրավումը, Արծվաշենն ուներ ավելի քան 700 տուն բնակչություն: Նրանց հիմնական մասը հաստատվեց Կրասնոսելսկի շրջանում և առաջին հերթին՝ շրջկենտրոնում, այսօր՝ Ճամբարակ:

Պատերազմի ծանր շրջանում Վազգեն Սարգսյանի կոչով օգոստոսի 16-ին կազմավորվում է ՙԱրծիվ-մահապարտներ՚ գումարտակը:

Նախքան Արծվաշենի գրավումը՝ 1990-1991 թթ. հայկական ուժերը վերահսկողության տակ էին վերցրել ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող 8 գյուղեր, որոնցից մեկն էր՝ Քյարքին, այսօրվա Տիգրանաշենը:

Քյարքիից բացի հայկական ուժերի վերահսկողության տակ են Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի 7 գյուղեր: