Այս վանքը մեզ համար բացառիկ կարևորություն ունի, քանի որ այստեղ է ամփոփված մեծն ՀԱՅԸ. ում մասին է խոսքը

14-րդ դարի Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանքային համալիրը, որը բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից և ամրոցապատերից, գտնվում է Հայաստանի, Վայոց ձորի Վերնաշեն գյուղից 7 կմ հյուսիս։

Սպիտակավոր վանքի տարածքում է գտնվում ազգային հերոս, առաջնորդ, մեծ զորավար ու քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի գերեզմանը:

1955 թվականին Նժդեհը իր մահկանացուն է կնքել խորհրդային բանտում, այնուհետև,1983թ. Գարեգին Նժդեհի աճյունը Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից գաղտնի տեղափոխվում է Երևան:

Աճյունից մի նշխար ամփոփվում է Խուստուփ լեռան լանջին` Կոզնի կոչված աղբյուրի մոտ, իսկ հիմնական աճյունը, ցինկե արկղի մեջ մի քանի տարի պահելուց հետո, 1987թ. հանգրվանում է Սպիտակավոր վանքի բակում: Գերեզմանաքարն ու արձանագրությունը այստեղ տեղադրվել են 1989թ.: