«Տղե՛րք, տեսեք՝ ոնց եմ խփելու, մի բազա հօդս ցնդի. տղե՛րք տեսա՞ք` կպա՜վ, կպա՜վ». ՀԵՐՈՍ ԱՆԴՐԱՆԻԿԸ անմահացավ այս խոսքերն ասելուց րոպեներ անց. ճանաչի՛ր ՀԵՐՈՍԻՆ

Մեր Հերոս Արծիվներից մեկն է, ում շնորհիվ այսօր ապրում ենք:

1993 թվականի դեկտեմբերի յոթին, Գավառում ծնվեց Անդրանիկ Գրիգորյանը։ Հոգատար էր, հավասարակշռված և անսահման լուրջ։ Շատ խելացի էր, որի համար նախագահի կողմից պարգևատրվել էր «Ոսկի մեդալ»-ով։ Շատ էր սիրում փոքր երեխաներին։ Սիրահարված էր, դեռ նոր էր ամուսնացել։

Դպրոցն ավարտելուց հետո գերազանցությամբ ընդունվել էր Վազգես Սարգսյանի համալսարանը։ Նվիրված էր իր մասնագիտությանը։ Երիտասարդ էր, բայց արդեն կապիտան։ Նպատակն էր հասնել Գեներալի կոչման։ Շուտով ստանալու էր մայոռի կոչում և դրանից մեկ շաբաթ անց տեղափոխվելու էր Հայաստան։

Չհասցրեց, պատերազմը սկսվեց…։

Նա քաջաբար օրեր շարունակ կռվեց։ Ու հոկտեմբերի 2-ին արտասանելով իր վերջին խոսքերը.

«Տղերք տեսեք ոնց եմ խփելու, մի բազա հօդս ցնդի… տղերք տեսա՞ք կպա՜վ, կպաա՜վ…

Տղերք դուխով, շարունակում ենք», ասաց ու րոպեներ անց անմահացավ։ Շարունակելով իր հայրենիքի պաշտպանի նվիրյալ գործը հավերժական։

Փա՛ռք Քեզ, Հերոս, շնորհակալ ենք: