«Դու հույս դի՛ր միմիայն քեզ վրա, համբերի՛ր, ինչպես ասում էր Թումանյանը փոքրիկ Գիքորին՝ «Օրեր են՝ կը մթնեն, անց կը կենա՜ն». Ավետիք Իսահակյանի նամակը որդուն

 Ավետիք Իսահակյանի նամակը՝ որդուն.

«Լսի՛ր, տղա՛ս, որ արդեն մեծացել ես, լսի՛ր հորդ, ով քեզ մի երկար ժամանակով պիտի թողնի: Պետք է իմանաս, որ մենք աղքատ մարդիկ ենք, ոչ մի բան չունենք, որի վրայ հույս դնենք: Ես մի փոքր, դժբախտ ժողովրդի բանաստեղծ եմ:

Դու հույս դի՛ր միմիայն քեզ վրա, համբերի՛ր, ինչպես ասում էր Թումանյանը փոքրիկ Գիքորին՝ «Օրեր են՝ կը մթնեն, անց կը կենա՜ն»:

Ավետիք Իսահակյան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Գլխավորն այն է, որ դու լավ սովորես… Սովորի՛ր ինչ կը ցանկանաս՝ բժշկություն, ճարտարապետություն կամ էլ մի ուրիշ բան: Ինձ հարցնես, ես կը ցանկանայի, որ հողագործություն սովորեիր, այսպիսով կը կարողանայիր օգուտ բերել քո երկրին…

Գիտելիքները, կուլտուրան ջնջում են սոցիալական անարդարությունները, որ գոյութուն ունեն մարդկանց մեջ: Գիտելիքներով զինված՝ դու կարող ես քեզ զգալ ավելի բարձր, քան այն մարդիկ, որոնք դրամի շնորհիվ են միայն գրավում ավելի բարձր սոցիալական դիրք: Լա՛վ սովորիր, հույսդ դի՛ր միմիայն քեզ վրա»: