Եգիպտահայ դերասանուհին, ում տվել էին «խելացի» մականունը

Եգիպտահայ դերասանուհի Լեբլեբան, որի իսկական անունն է Նինոչկա Կուպելյան, ծնվել է Կահիրեում 1946 թ.: Նա մեկ այլ հայտնի եգիպտահայ դերասանուհու՝ Ֆեյրուզի զարմուհին է:

Վաղ տարիքում Լեբլեբան աչքի էր ընկնում որպես երեխա-դերասանուհի, որը նմանակում էր չափահաս դերասանուհիներին: Հետագայում նա հանդես է եկել և կինոյում, և թատրոնում: Կինոյուն նրա առաջին դերը եղել է Habeebti Sousou ֆիլմում: Ռեժիսոր Էլ Էբիարին, որը նրան տվել էր այս դերը ֆիլմում, հետագայւոմ էլ ընտրել է նրա բեմական կեղծանունը՝ Լեբլեբա: Սա ծագում է արաբերեն ՙՙԼաբիբ՚՚ բառից, որը նշանակում է սրամիտ, խելացի:

Լեբլեբան ամուսնացած է եղել արաբ դերասան Հասսան Յուսուֆի հետ, որից բաժանվելուց հետո նա այլևս երբեք չի ամուսնացել: