«Ես մանկուց միայն լավն եմ լսել ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ ու ինձ ոչ ոք չի կարող հակառակը սովորեցնել». ադրբեջանցի գրողը գիրք է գրել ՀԱՅԵՐԻ մասին ու զրկվել ժողովրդական գրողի կոչումից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանցի գրող Ակրամ Այլիսլիին «Ժողովրդական գրող» կոչումից և նախագահի կողմից հատկացվող անձնական թոշակից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել:

Ալիևը Այլիսլիին մեղադրել է ադրբեջանցի ժողովրդի հակամարդասիրական կերպար կերտելու, համամարդկային արժեքների դեմ գործողություններ իրականացնելու, հայ-ադրբեջանական հակամարտության էությունը կեղծելու, Ադրբեջանի վերջին շրջանի պատմությունը խեղաթյուրելու մեջ:

Գիրքը մեծ աղմուկ էր բարձրացրել ոչ միայն Ադրբեջանում ու Հայաստանում, այլև ողջ աշխարհում:

Գրքում զուգահեռներ են տարվում ներկայում Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական Ագուլիս բնակավայրում 1919թ. հայերի նկատմամբ ադրբեջանցիների կիրառած բռնությունների և Սումգայիթում ու Բաքվում հայերի ջարդերի միջև: Ագուլիսցի հեղինակը (Այլիսլի-Ագուլիս բառի թուրքական տարբերակն է-ՍիվիլՆեթ) ընդհանուր առմամբ ներկայացնում է Ագուլիսի հայերի կյանքը և գիրքը նվիրում իր հայ համերկրացիների հիշատակին:

Մենք հայերի հետ պատերազմում ենք հողի համար, որը որևէ մեկին հարկավոր չէ: Ինչպես Պուտինը, այնպես էլ Ալիևը հողի տերերը չեն. Նրանք հարստության տերն են՝ նավթային կառավարիչներ են: Այսպիսի տեսակետ է հայտնել Ադրբեջանում հայկական ջարդերի մասին «Քարե երազներ» աղմկահարույց վեպի հեղինակ Աքրամ Այլիսլին:

Երբ գրեցի գիրքը սկզբում մտածեցի չտպագրել, սակայն, այնուհանդերձ, մտածեցի որ պետք է դեմ գնալ ամենին, ինչ կատարվում է: Ամենավիրավորականն այն է, որ խոսում են ժողովրդի անունից: Ինչ-որ գրասենյակային առնետ ինձ սովորեցնում է՝ ինչ է մտածում ժողովուրդը: Ես մանկությունից տատիկներիցս, մորիցս հորեղբայրներիցս միայն լավն եմ լսել հայերի մասին»,