Այս հայ գիտնականը ուզում է փոխել աշխարհն իր ինտելեկտով․ ի՞նչ են անում հայ մասնագետներն ԱՄՆ-ում

Biosim ընկերությունն արդեն հաջորդ տարի կարող է սկսել իր փորձարկումները։ Ընկերության հիմնադիրը Մերիլենդի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Գարեգին Պապոյանն է։ Նոր դեղերի հայտնագործման ժամանակ գնալով սկսում են ավելի շատ օգտագործել արհեստական բանականությունը։ Նրանք հենց դրանով են զբողվում։ «Մեր նպատակն է համաշխարհային ինդուստրիային 90/10 արդյունավետություն տալ», — նշում է գիտնականը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Denovo Sciences ստարտափը, որը հիմնել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Հովակիմ Զաքարյանը։ Այս նախագիծը զբաղվում է նմանատիպ հետազոտություններով, ու երկու գիտնականներ լսել են միմյանց մասին, սակայն համագործակցություն հաստատելու առիթ դեռ չի եղել: Ինչպես ասում են մի գլուխը լավ է, իսկ երկուսը՝ ավելի լավ։

Biosim-ը գրանցված է ԱՄՆ-ում, սակայն գրեթե բոլոր աշխատակիցները, բացի Պապոյանից, ապրում ու աշխատում են Հայաստանում։ Նրանք մաթեմատիկոսներ են, մեքենայական ուսուցման մասնագետներ, ծրագրավորողներ։ Նրանցից ոմանք նույնիսկ կիրառական մաթեմատիկայի գիտական աստիճան ունեն։ Փորձարկումները սկսվելուց հետո նա ուզում է հայ կենսաբանների ու քիմիկոսների թիմ հրավիրել։

Գարեգինն այստեղ ավարտել է ֆիզիկամաթեմատիկական դպրոցը, հետո սովորել Մոսկվայում: Ավելի ուշ մեկնել է ԱՄՆ, որտեղ ատենախոսություն է պաշտպանել Կոռնելի համալսարանում։