Հանճարներին կարելի է ամեն ինչ․ մի՞թե Չարենցը այս չգրված օրենքով էր օգտագործում այն, ինչն արգելված էր

Ձեզ ենք ներկայացանում պոետի մտերիմ ընկեր Միքայել Մազմանյանի հուշերը, ով մանրամասն պատմում է մի դեպք այն մասին, որից հետո Չարենցի մոտ առաջացավ «սեր» դեպի թմրադեղերը․

«1929 թվականին Չարենցը հիվանդացավ ու պառկեց Մոսկվայի քաղաքային երկրորդ հիվանդանոցում։ Մի հայտնի վիրաբույժի կատարած անդամահատությունից հետո ես ու Կարոն այցելեցինք Չարենցին։

– Տեսե՛ք, ինչ ահռելի քարեր հանեցին երիկամունքներիցս,- ասաց Չարենցն ու բացեց թղթի մեջ փաթաթված կաղնու չափ մի քար և դրա կեսի չափ էլ մյուսը։ -Զարհուրելի ցավեր էի զգում օպերացիայից հետո, ու ցավերը մեղմելու համար մորֆի սրսկեցին մի քանի անգամ. խիստ դուր եկավ ինձ։ Հիմա էլ թեև ցավեր չեմ զգում, սակայն գոռգոռում եմ, իբրև թե ցավեր ունեմ, ու գալիս սրսկում են»։

Նույնիսկ ընկերների հորդորները չեն կարողանում ստիպել Չարենցին ազատվել այդ վատ սովորությունից: Ամեն անգամ նա ցուցադրաբար պատուհանից դեն էր նետում դրանք, հետո իջնում անհրաժեշտ նյութերի հետևից։ Նյութեր, որոնց կախվածությունը տևեց 7 տարի: