ՀԱՅ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը պատմել է, թե ինչ վատ պայմաններում է իր ընտանիքը ապրել ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ և ինչպես է նա վաստակել իր առաջին «խոշոր գումարը», ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը սթենդափեր Դմիտրի Ռոմանովի եւ Ռենատ Մալինի պոդքասթի ընթացքում ամփոփել է տարվա արդյունքներն ու պատմել ֆինանսների հանդեպ իր վերաբերմունքի մասին։

«Ես մանուկ հասակում գումար չեմ ունեցել։ Ինչպեսեւ ԽՍՀՄ-ում ընտանիքների մեծամասնությունը, իմ ընտանիքը ֆինանսական խնայողություններ չի ունեցել, ապրել է աշխատավարձից աշխատավարձ։ Հայրս ինժեներ-մեխանիկ էր, մայրս հիմա էլ աշխատում է որպես մանկաբարձ-գինեկոլոգ, այդ պատճառով եկամտի այլ աղբյուրներ չեն եղել»,- ասել է Մարտիրոսյանը՝ նշելով, որ մինչեւ 1993թ․-ին ընտանիքն ապրել է նյութապես ծանր պայմաններում։

Հեռուստահաղարդավարի խոսքով՝ «առաջին գումարները» սկսել են հայտնել, երբ ՈւՀԱ-ի «Նոր հայեր» թիմը, որի ավագը Մարտիրոսյանն էր, սկսել է հյուրախաղեր ունենալ։ «Իմ հիմարության պատճառով ես սկեցի դրանք ծախսել ոչ նրա վրա, ինչ հարկավոր էր։ Ես ինձ զամշե պիջակ գնեցի, կապույտ կոշիկ: Ես, դրանք հպարտորեն կրելով, զբոսնում էի Պյատիգորսկում, հավանաբար 96թ․-ին։ Սակայն ոչ մի ներդրումի մասին խոսք չկար, դրանք գրպանի համար էին»,- նշել է նա։

Մարտիրոսյանն առաջին խոշոր գումարը ստացել է որպես Իգոր Ուգոլնիկովի «Բարի երեկո» շոուի սցենարիստ եւ պրոդյուսեր։ Այն Գարիկին թույլ է տվել կնոջ հետ բնակարան վարձել Մոսկվայում։