Հենց այս ՆՎԻՐՅԱԼԻ շնորհիվ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ «խոսեց» վրացերեն. ո՞վ է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾ ԲԱՐԵԿԱՄԸ

Նա ամրապնդեց հայ-վրացական կապերը՝ թարգմանելով մեր մեծերի լավագույն գործերը:

Հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկը՝ վրաց ականավոր բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, ակադեմիկոս Իոսեբ Գրիշաշվիլին ծնվել է 1889 թվականի ապրիլի 24-ին Թիֆլիսում արհեստավորի ընտանիքում։

Հայրենական պատերազմի տարիներին Գրիշաշվիլու տաղանդը փայլեց նոր ուժով։ Հայրենիքին, նրա քաջարի զինվորներին, երկրի հերոս քաղաքներին նվիրված նրա բանաստեղծությունները խորհրդային պոեզիայի լավագույն նմուշներից են, և ոգևորում էին ռազմաճակատում կռվող զինվորներին։

Անդրադառնանք Գրիշաշվիլու հայագիտական գործունեությանը… Վերը նշեցինք, որ Գրիշաշվիլու գործերի առաջին հատորը լույս է տեսել 1914-ին, իսկ երկրորդը՝ 1922 թվականին։ Դրանց արանքում, 1918 թվականին լույս է տեսել Սայաթ-Նովայի վրացերեն խաղերի ժողովածուն, որը կազմել և առաջաբանը գրել էր Իոսեբ Գրիշաշվիլին։

Սայաթ-Նովայի թարգմանված գործերը լայնորեն տարածվում ու սիրվում են վրաց ժողովրդի մեջ: Գրիշաշվիլին ձեռնամուխ է լինում Մեծ լոռեցու՝ Թումանյանի գործերի թարգմանությանը։

Վրացերեն լեզվով Թումանյանը «խոսեց» իր մահվանից մեկ տարի անց՝ 1924 թվականին։ Գրիշաշվիլին, Թումանյանի երկերից բացի, թարգմանել է նաև Ալեքսանդր Շիրվանզադեի գործերից։Ալեքսանդր Շիրվանզադեի գործերից։

Գրիշաշվիլին, հիրավի, մեծ բանաստեղծ էր, ճանաչված ու սիրելի։ Նա բազմաթիվ պարգևների ու կոչումների էր արժանացել։ Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ էր, Վրաստանի ժողովրդական բանաստեղծ, Վրաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։

Իոսեբ Գրիշաշվիլին իր մահկանացուն կնքել է 1965 թվականի օգոստոսի 3-ին՝ 76 տարեկան հասակում։ Նա թաղված է Թբիլիսիի Մթածմինդայում ( Սուրբ լեռ)։ (Ասենք, որ դա վրացիների համար նույնն է, ինչ հայերիս համար Կոմիտասի անվան Պանթեոնը)։ Գրիշաշվիլու անունով է անվանակոչվել Թբիլիսիի Խարփուխ թաղամասի այն փողոցը, որտեղ երկար տարիներ ապրել է բանաստեղծը։