«Անգամ թուրքը թուրքին չի վստահում». ԱՅՍ ՀԱՅԸ դարձել է «Թուրքիայի ֆինանսների արքան», ով տնօրինում էր թուրք փաշաների հարստությունը

Փաստորեն անգամ թուրքը թուրքին չի վստահում: Պարզվում է Աբդուլ Համիդի գանձերի երկու տերերն ու պահապանները եղել են Հայեր: Նրանցից մեկին արդեն անդրադարձել ենք, իսկ այս հոդվածում ուզում ենք պատմել Միքայել փաշա Փորթուգալի մասին, ով նաև ֆինանսական ոլորտի հիմնադիրն է համարվում:

  • Միքայել փաշա Փորթուգալ՝  հայ հասարակական գործիչ, բանասեր–հայագետ

Նա իր հեղինակությւոնն ու արժանիքները մշտապես օգտագործել է հայերին օգնելու և նրանց ճնշված իրավունքները պաշտօանելու համար:

Տիրապետել է թուրքերեն, պարսկերեն, ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներին: Կ.Պոլիս վերադառնալուց հետո իր փայլուն կրթության և բացառիկ ունակությունների շնորհիվ կարգվել է կայսերական իշխանների դաստիարակ և մևնույն ժամանակ որպես թարգմանիչ աշխատակցել Բարձրագույն դռան թարգմանչաց դիվանին:

12 տարի վարել է Երկրագործական դրամատան տնօրենի պաշտոնը: Այս դրամատան 450 մասնաճյուղերի հիմնումը Միքայել փաշայի ջանքերի արդյունքն էր: 1887 թ. նշանակվում է Ֆինանսների նախարարության փոխնախարարի պաշտոնում: Այնուհետեւ հիմնել է Հողագործական դրամատուն և դարձել դրա տնօրենը:

Հակոբ փաշա Գազազյանի մահվանից հետո, սուլթան Աբդուլ Համիդ Բ-ն Միքայել Փորթուգալյանին նշանակում է իր անձնական գանձերի նախարար և շնորհում նրան վեզիրի աստիճան ու փաշայի տիտղոս:

Միքայել փաշայի ծրագրով է ձեռնարկվել Սելանիկի նավահանգստի կառուցումը, որն ավարտին է հասել նրան հաջորդող Հովհաննես փաշայի պաշտոնավարման ժամանակ: Այն պատիվներին, աստիճաններին և դիրքին, որին արժանացել էր Միքայել փաշա Փորթուգալը, հասել էր միայն իր կարողությունների, խելքի և պարկեշտության շնորհիվ:

Նրա նկարագրին անհարիր էր քծնանքը: Արժանապատիվ կեցվածքը պահեց նրան սուլթան Աբդուլ Համիդի կողքին՝ անձնական գանձերի նախարարի պաշտոնում:

Համիդյան կոտորածներից հետո Միքայել փաշան մերժել է ստորագրել սուլթանի՝ հայերի հավատարմության մասին երաշխավորագրի տակ: