«Այստեղ էլ են թուրքերը ՄԵԶ պարտական». ո՞վ էր այն ՀԱՅԸ, ում գրքերով կրթվեց Աբդուլ Համիդը և ում շնորհիվ Թուրքիան այսօր ունի տնտեսություն

Թշնամին այսօր փորձում է փոխել ու ջնջել իր պատմությունը, որ կարողանա ծածկել այն փաստերը, թե որքան մեծ ներդրում ունեն հայերը նրանց երկրի զարգացման գործում: Ահա օրինակ Բաքվի լավագույն կոթողները կառուցել են հենց հայ ճարտարապետները:

Իսկ ահա Օսմանյան կայսրության կառվարման, տնտեսական, պաշտպանության համակարգներում հայերը նույնպես ամենագնահատվածն էին: Նրանցից շատերը թրքացվել էին, որոշներն էլ փոխել էին կրոնը, սակայն երբեք չեն մոռացել ու վախեցել իրենց հայկական արմատներից: Ահա նրանցից մեկի մասին ենք ուզում պատմել Ձեզ:

  • Հովհաննես փաշա Սագըզը

Հովհաննես Սագըզը 1872-ին վարել է Առևտրի նախարարության փոխնախարարի, 1875-ին` առևտրական վերաքննիչ ատյանի քարտուղարի տեղակալի, իսկ 1876-ին՝ Կրթական նախարարության փոխնախարարի պաշտոնները: 1879-ին դառնում է Հաշվակալության ատյանի ընդհանուր դատախազ: Այս պաշտոնը վարել է 17 տարի:

1897թ. Միքայել փաշա Փորթուգալի մահից հետո նշանակվում է սուլթան Աբդուլ Համիդ Բ.-ի անձնական գանձերի նախարար եւ ստանում վեզիրության աստիճան եւ փաշայի տիտղոս:

Նա երկրին ապահովում էի ահռելի եկամուտներով ու կատարում խոշոր չափերի ոռոգման համակարգերի ու ճանապարհների կառուցման աշխատանքներ: 1908 թ. Օսմանյան սահմանադրության վերահռչակումից հետո հրաժարական է տալիս: Հրաժարվում է նաև իրեն առաջարկված Օսմանյան խորհրդարանի ծերակուտականի պաշտոնից:

Սագըզ փաշան նշանավոր է եղել որպես մանկավարժ: Ժամանակի թուրք և հայ ամենաականավոր պետական շատ գործիչներ նրա սաներն էին:

Կարելի է վստահ ասել, որ նա երկրի տնտեսագիտության հիմնադիրն է: 1912 թ. «Սաբահ» թերթը, բարձր գնահատելով Սագըզ փաշայի մանկավարժական գործունեությունը Մեքթեփը Մյուլքիե վարժարանում, նրան ճանաչել է կայսրության ամենավաստակավոր մանկավարժը և քաղաքական տնտեսագիտության ամենամեծ մասնագետը:

Իսկ նրա հրատարակած գրքերը Սուլթան Համիդը կարդում էի միշտ ու կարդալ էր տալիս իր հպատակներին:

Միքայել փաշա Փորթուգալը եւ Հովհաննես փաշա Սագըզը այն պատվական հայերը եղան, որոնց հոգում հայը միշտ վառ նույնիսկ թուրքին ծառայելու ժամանակ: Նրանք իրեն ցմեծ հեղինակությունն ու ազդեցությունը օհտագործում էին ի շահ հայերի ու նրանց ճնշված իրավունքների: