ՀԱՅԱԶԳԻ  եղբայրները, որոնք արտադրում էին այդ հայտնի բրենդի ծխախոտը. ում մասին է խոսքը

Սույն թվականի հունվարի 16-ին աշխարհի տարբեր հայկական եկեղեցիներում պատարագ է մատուցվել հայազգի բարերարներ Մելքոնյան եղբայրների հիշատակին:

Արտակ Մելքոնյանի և նրա կնոջ հինգ զավակներից կրտսերը՝ Գրիգոր Մելքոնյանը և Կարապետ Մելքոնյանը, ծնվել են Կեսարիայում 19-րդ դարի վերջերին և իրենց միակ պաշտոնական կրթությունը ստացել Գումուշյան տարրական դպրոցում։

Ի տարբերություն իրենց երկու ավագ քույրերի և ավագ եղբոր՝ նրանք չեն ամուսնացել և առևտրով են զբաղվել։ 1875-ին նրանք տեղափոխվեցին Կոստանդնուպոլիս, իսկ այնուհետև 1878-ին գաղթեցին Ռումինիա: Ի վերջո, նրանք հաստատվեցին Եգիպտոսում, Ալեքսանդրիա, որտեղ բացեցին ծխախոտի վաճառքի խանութ, որը երկու տարի անց մի ապստամբության ժամանակ նրանց խանութը ավերվեց ամբոխի կողմից:

Երկու եղբայրները որպես փոխհատուցում ստացան 9000 ֆունտ ստեռլինգ, ինչպես նաև ընկերների օգնությամբ կարողացան փրկել իրենց բաժնետոմսերի մի մեծ մասը: Հետագայում Մելքոնյան եղբայրները իրենց հավաքած 22,000 ֆունտ ստերլինգը ներդրեցին Ալեքսանդրիայում ծխախոտի արտադրության փոքր միավոր հիմնելու համար:

Նրանք աստիճանաբար հայտնի դարձան Maden սիգարետներով, որոնք այնքան տարածված էին, որ տեղական եգիպտական ​​թերթերում գովազդները հայտնվեցին միայն Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Իրենց հարստության պատճառով Մելքոնյան եղբայրները կրում էին աղայի պատվավոր տիտղոսը:

1914-ի ամռանը բախտը ևս մեկ անգամ ժպտաց նրանց. առանց իր եղբորը իմանալու՝ Կարապետ Մելքոնյանը պատվիրեց  4000 արկղ ծխախոտ: Հենց որ արկղերը հասան, սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, ծխախոտի գները կտրուկ բարձրացան և շուտով նրանք դարձան ժամանակի ամենահարուստ ծխախոտի առևտրականները Եգիպտոսում և Սուդանում 80 բաժանմունքներով: