ՀՈՒԶԻՉ ՏԵՍԱՆՅՈՒԹ. 44-օրյա պատերազմի մասնակից ՀԵՐՈՍ ՀԱՅԿԻ նշանադրության առաջարկությունը սիրելիին
Հայկ Աղաջանյանը ծառայել է որպես պայմանագրային զինծառայող- բժիշկ: Մասնակցել է արցայան 44-օրյա պատերազմին և հրաշքով փրկվել:
Հերոս Հայկը վերադարձել է և փորձում է կրկին իր մեջ ուժ գտնելով ապրել: Եվ կյանք վերադառնալու կարևոր քայլերից մեկն էլ հենց սա էր. նա իր սիրելիին նշանադրության առաջարկություն է արել, իսկ աղջիկը, իհարկե, մեծ ուրախությամբ ընդունել է:
Գեղեցիկ զույգին մեծ երջանկություն ու անսահման սեր ենք մաղթում: