Հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին, որը Ադրբեջանում ներկայացնում են՝ որպես ալբանական

Ադրբեջանի հյուսիսում` Զաքաթալա քաղաքում է գտնվում հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին, որը տեղական իշխանությունները սկզբում ներկայացնում էին որպես «ալբանական», իսկ հետո էլ սկսեցին ներկայացնել որպես ռուսական: 
2021 թ. «Հունիսի 3-ին Զաքաթալայում տեղի է ունեցել հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, Սուրբ Գրիգորիի պատվին։ Առավոտյան ժամը 10-ին շրջանի ղեկավար իշխան Օրբելյանը, բոլոր զինվորական պաշտոնյաններն ու Զաքաթալայի բնակիչները հայերի համայնքի հրավերով հավաքվել էին հին հայկական եկեղեցում․․․»,-ասվում է թերթի ակնարկում։ 
Հետաքրքիր է, որ եկեղեցու ալբանական լինելու և դրա հիմնադրման տարեթվի աբսուրդային լինելը դեռևս 2019թ․-ին ցույց էր տալիս Ադրբեջանում Նորվեգիայի արդեն նախկին դեսպան Սթեյնար Գիլը։ 
«Եկեղեցու պատին Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հուշատախտակ է տեղադրել, որի վրա կարելի է կարդալ հետևյալը․ «Ալբանական տաճար, 4-5 դարեր»։ Անգամ ոչ մասնագետը կարող է հասկանալ, որ այդ պնդումն աբսուրդ է»,-ասել է Գիլը։