«Համազարկո՜վ՝ կրա՛կ». հայնտի դարձած տեսանյութի ՀԵՐՈՍՆ ու ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼԸ իր ջոկատով վարպետորեն ջախջախել է թշնամուն. ճանաչի՛ր ՀԵՐՈՍԻՆ

Մեր Հերոս արծիվն է՝ Հարոյան Կարոն, ում բոլորը հիշում են պատերազմական օրերից հայտի դարձած տեսանյութից:

Հարոյան Կարոն մեր հերոս զինվորականներից է, ով պատերազմական գործողությունների հենց առաջին օրվանից եղել է դիրքերում: Կարոն հայտնի է դարձել հայտնի տեսանյութից: Նրա արտաբերած հայտնի հրամանը՝ «Համազարկո՜վ՝ կրա՛կ», կրկնում են բոլորը:

Այդ արտահայտությունը դարձել է սիմվոլիկ արտահայտություն պատերազմական օրերի համար:

Կարոյի qինակից ընկերը՝ Մնացական Ավետիսյանը, ով նաև մարտկոցի հրամանատար է եղել, պատմում է, որ Կարոն մեծ կամքի ուժ և զինվորական վարպետություն է ցուցաբերել մարտի դաշտում: Նա զինվորներից ոչ ոքին չի մոռանում: Հիշում և գնահատում է բոլորին:

Նրա ղեկավարության ներքո գտնվող հրետանավորների խումբը լավագույն արդյունքը գրանցած խմբերից է, որ բազմաթիվ դիպուկ և արդյունավետ հարվածներ է հասցրել հակառակորդի ուղղությամբ: