ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. Մեր ՀԱՅՈՒՀԻՆ նվաճել է Աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալը

Օլիմպիական կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի սուսերամարտիկ Յանա Եգորյանը Թբիլիսիում նվաճել է սուսերամարտի Աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ օլիմպիական կրկնակի չեմպիոն Եգորյանը մրցաշարի կիսաեզրափակիչում 14:15 հաշվով պարտվել է Թեոդորե Գունտուրային (Հունաստան): Եգորյանից բացի բրոնզե մեդալի է արժանացել նաև իտալացի Ռոսելա Գրեգորիոն:

Իսկ ահա ոսկե մեդալը նվաճել է ֆրանսիացի Կարոլին Կերոլին, որը եզրափակիչում հաղթել է Գունտուրային 15:12 հաշվով: