Չնայած հիվանդ էր ու ազատվել էր բանակից, բայց պատերազմի լուրն իմանալով՝ կամավոր մեկնում է առաջնագիծ. ՀԵՐՈՍ Դավիթի պատմությունը

Քառասունչորսօրյա պատերազմի հերոսներից մեկն էլ՝ Դավիթն է,ում պատմության հետ ծանոթանալով, չեք կարող զսպել արցունքները։

Դավիթի հայրը և հորեղբայրը Արցախյան պատերազմի մասնակիցներն են եղել,նրանցից ոչ պակաս,անգամ ավելի հայրենասեր էր Դավիթը։

Դավիթը ապրել է Բուլղարիայում, տառապել է ասթմա հիվանդությամբ և հենց այդ հիվանդության պատճառով էլ ազատվել էր բանակից։ Սակայն կամավոր եկել էր Հայասատանում ծառայելու։ Ծառայության է անցել Ջրականում։

Ընկերներից մեկը պատմում է,որ ծառայության ժամանակ էլ հաճախ է հիվանդության պատճառով ուշագնաց եղել,պատերազմի օրն էլ Ստեփանակերտի հիվանդանոցում է եղել՝Երևան գնալու նպատակով,սակայն իմանալով պատերազմի մասին,գաղտնի լքել է հիվանդանոցն ու ծառայակիցների հետ բարձրացել է դիրքեր։

Ընկերը պատմում է նրա մասին,ասելով,որ չափից դուրս հայրենասեր է եղել Դավիթը և ատել է թշնամուն,հինգ փամփուշտ կրակելու փոխարեն քսանն է կրակել։ Կորդիստ է եղել,և մարտական առաջադրանքները կատարելիս միշտ առաջինն է պատրաստակամություն հայտնել կատարել իր առջև դրված հանձնարարությունները։

Կրակոցների ժամանակ էլ առանց որևէ վախի բարձրանում էր դիտարկվող վայրերը և թեժ կրակոցների ժամանակ դիրքավորում էր զենքը։Երբ ընկերներից մեկը բարկացել է վրան,ասելով,որ ծանր զենքը մենակով չվերցնի պատասխանել է՝ մեկ է ինձ խփելու են։

Դավիթը զոհվել է նոյեմբերին,Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում,ԱԹՍ-ի հարվածից։