Երկար ժամանակ ընտանիքը հույսով փնտրում էր նրան, սակայն… ՀԵՐՈՍ Եղիշե Սիմոնյանի պատմությունը

Սիմոնյան Եղիշե Էմառլետի, ծնված 04.01.1968թ. Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում:

Սովորել  է Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոցում գերազանց , միշտ տարբերվել է իր հայրենասիրությամբ և խելացիությամբ: 1985 թվականին գերազանց գնահատականներով ընդունվել է Երևանի Պետական Ճարտարագիտական համալսարանի Երկրաբանական ֆակուլտետը։ 1986 թվականին զորակոչվել է ԽՍՀՄ բանակ և ծառայել ներքին զորքերում։

Հայաստանի անկախացումից հետո մասնակցել է Արցախի ազգային ազատագրման պայքարին։ Առաջին կամավորականների շարքերում մասնկցել է մի շարք ռազմական գործողությունների ապահովելով ինչպես Սյունիքի մարզի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Մասնկցել է Իշխանասարի (Միքանդ), Ջրականի (Ջաբրաիլ), Քարվաճառի, Շահումյանի, Հադրութի, Օմարի ազատագրման պայքարներին, արժանանալով բազմաթիվ խրախուսանքների և պարգևների։

Անառիկ է պահել այն դիրքերը որտեղից թշնամին կարող էր ներխուժել Արցախի տարածք։2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմին կրկին մեկնել է ռազմաճակատ, այս անգամ իր ստեղծած ջոկատով, որը կոչել է «Լեգիոն»։ Իր հրամանատարությամբ «Լեգիոն» ջոկատը մասնակցել է Արցախի պաշտպանական մարտերին։

2020 թվականի սեպտեմբերի 27ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի լուրը լսելուց կրկին իր ջոկատով մեկնել է Արցախ՝ պաշտպանելու հայրենիքը ։ Պաշտպանության բանակի հանձնարարությամբ մեկնել է Հադրութ և մասնակցել այդ տարածաշրջանում տեղի ունեցող թեժ մարտերին։ Այս անգամ նույնպես դրսևորել է իր ռազմավարական կարողությունները և հմտությունները, բազմիցս հարվածներ հասցնելով թշնամու ուժերին և ջլատելով նրանց հարձակումները։

Սակայն Վարանդայի (Ֆիզուլի) տարածքներից մեկում անհավասար մարտերի ընթացքում իր հերոսական մահկանացուն կնքեց և զոհվեց թողնելով միայն հիշողություններ և հոգու ցավ։

Երկար ժամանակ Եղիշեի մասին տեղեկություններ չկային, սակայն բավականին երկար փնտրտուքից և մահվան լուրը լսելուց հետո գտնվեց նրա աճյունը և տեղափոխվեց Երևան ։ Հավերժ փառք Եղիշեին և նրա ջոկատի անմահ զինվորներին։