Առողջական խնդիրների պատճառով Մուրացան հոսպիտալում էր, սակայն պատերազմի լուրն իմանալուն պես շտապել է առաջնագիծ. ՀԵՐՈՍ Վիլեն Գևորգյանի սխրանքները

Վիգեն Տիգրանի Գևորգյանը ծնվել է 2001թ. հունվարի 1-ին Արագածոտն մարզի Թալին քաղաքում։ Սովորել է տեղի դպրոցում։

2019թ. հուլիսի 24-ին զորակոչվել է բանակ, ծառայության անցնելով Մարտունի 3 զորամասում, որպես նռնականետի (AGS) նշանառու։

Առողջական խնդիրների պատճառով գտնվել է Մուրացան հոսպիտալում, սակայն պատերազմի լուրն իմանալուն պես սեպտեմբերի 29-ին չսպասելով դուրս գրման, շտապել է առաջնագիծ։

Քաջաբար մարտնչել է 39 օր շարունակ: Լինելով կռվի ամենաթեժ կետերում (Հադրութ և Ջաբրայիլ)՝ 3 ընկերների հետ միասին դուրս է բերել իր բոլոր մարտական ընկերներին, սակայն չհասցնելով անձամբ դուրս գալ, արկի պայթյունի հետևանքով նոյեմբերի 7-ին հերոսաբար զոհվել է Մարտունու շրջանի Կողակ բարձունքում։

Աճյունը ամփոփվել է դեկտեմբերի 24-ին Թալինի պանթեոնում: Հավերժ հիշատակ: