Հովհաննես Թումանյանը իր առաջին բանաստեղծությունը գրել է, երբ եղել է սիրահարված․ ահա թե ո՞վ էր նրա մուսան
Հովհաննես Թումանյանը առաջին անգամ սիրահարվել է 11 տարեկանում: Նա դեռ երկրորդ դասարանից փորձեր էր անում ստեղծագործելու: Տղան սովորում էր Ստեփանավանի դպրոցում և շատ էր սիրում կարդալ: Դպրոցի տեսուչ Տիգրան Տեր-Դավթյանն էլ տանը մեծ գրադարան ուներ: Այդ իսկ պատճառով փոքրիկ Հովհաննեսը հաճախ էր գնում նրանց տուն և օգտվում գրքերից: Եվ օրերից մի օր նա սիրահարվում է տեսուչի աղջկան` Վերգինեին: Սակայն վերջինս նախատում է տղային, որպեսզի նա իրենով չտարվի, այլ իր ուսումով զբաղվի:
«Ես քեզ սիրում եմ, իսկ դու ինձ խփում ես: Ահա տես՝ ինչ եմ գրել քեզ համար, փակիր, փակիր, թող ոչ ոք չտեսնի»: Եվ տալիս է քրոջս իր գրած փոքրիկ թղթի կտորը՝ իր առաջին ոտանավորը.
Հոգուս հատոր, սրտիս կտոր,
Դասիս համար դու մի´ հոգար,
Թե կան դասեր, կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք. իմ աղավնյակ,
Որ կենդանի մի պատանի,
Սերը սրտում դաս է կարդում:
Հետագայում, երբ տեսուչը տեղեկանում է նրանց սիրո մասին, ցանկանում է պատժել պատանուն, բայց Վերգինեի միջամտությամբ Թումանյանը խուսափում է պատժից: