«Վառվող տանիկից դուրս էր բերել ընկերոջը՝ վտանգելով սեփական կյանքը». ՀԵՐՈՍ ԱՐՏՅՈՄԸ 1 շաբաթից պիտի դառնար 23 տարեկան. կարդա՛ ՆՐԱ պատմությունը

Արցախյան մարտերում զոհված Արտյոմ Տիգրանի Առաքելյանը 22 տարեկան էր, մայրաքաղաք Երևանից էր: Երազում էր բժիշկ դառնալ, ուսումը թողել էր կիսատ ու մեկնել ծառայության՝ վերադառնալու և շարունակելու նպատակով:

«Շատ հանգիստ բնավորություն ուներ, շատ ընկերասեր էր, մեծերի հետ մեծ էր, իսկ փոքրերի հետ էլ փոքր, շատ նվիրված էր բոլորին՝ ընտանիքից մինչ ընկերներ: Արտյոմը չորս տարի ուշ բանակ գնաց, Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում էր սովորում՝ ապագա ատամնաբույժ էր: Օրենքը փոխվեց, որ նույնիսկ բժշկականի ուսանողները պետք է գնան զինվորական ծառայության, հետո հետ գան, շարունակեն, 4-րդ կուրսից գնաց ինքը:

Արտյոմի հայրն էլ էր ատամնաբույժ, որդին որոշել էր հորը նմանվել՝ լավ ատամնաբույժ լինել, որոշել էր սեփական կլինիկան ունենալ:

Ատամնաբույժի աշխատանքից Զատ, սիրում էր նաև արծաթե կախազարդեր պատրաստել. Արծաթի վրա նկարներ էր կարողանում փորագրել, կախազարդեր էր պատրաստում, ասում էր՝ դա էլ կողքից բիզնես եմ անելու:

Ծառայության իննը ամիսը լրանալու օրն է դեպքը եղել՝ հոկտեմբերի քսաներեքին, դեպքից մեկ շաբաթ հետո Պետք է 23 տարեկան դառնար: Իր զոհվելուց գրեթե տաս օր առաջ վիրավոր ընկերոջը վառվող տանկի միջից դուրս էր բերել և չէր մտածել իր կյանքի մասին:

Արտյոմը քրոջ և մոր հետ խոսելիս հավատացրել էր, որ ամեն բան կարգին է իր մոտ, անհանգստանալու որևէ առիթ չկա: Ու մինչև վերջին վայչկյանը հավատացրեց ընտանիքին, որ իր մոտ ամեն բան կարգին է: