ՀԵՐՈՍ Անդրանիկը զոհվեց Հադրութում՝ իր 73 հոգանոց վաշտով. կարդացե՛ք քաջերի պատմությունը

Անդրանիկ Կարենի Օհանյանը ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 29-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքում։

Հաճախել է Մասիս քաղաքի N3 հիմնական դպրոցը, 9-րդ դասшրանից հшճшխել է Արմավիրի մարզում գտնվnղ «Տիգրան Մեծ» ռազմական վարժարանը։ 2019թ հունվարի 26-ին զորակոչվել է «ԵՍ ԵՄ» ծրագրով ծառայության:

Ծառայել է Մարտունի 3-ում, որպես շարքային գնդացրորդի օգնական:Պատերազմի օրերին պաշտպանել է Մարտունու և Ասկերանի դիրքերը, ոչնչացրել են հակառակորդի 11 դիտակետ, 1 հրամանատարական կետ, այնուհետև տեղափոխվել է Հադրութ։

Քաջաբար ընկել է հոկտեմբերի 11-ին Հադրութի համար մղվող մարտերում 73 հոգանոց վաշտով: