Ինչպե՞ս են չորացել թուրք փաշայի ոտքերը․ Հայկական եկեղեցու անեծքը.

Լմբատավանք տանող ճանապարհն անցնում է զմրուխտե մարգագետնով, թեքվում Գրիգոր Լուսավորչի քարանձավի աղբյուրի մոտ։

Արագած լեռան հյուսիսարևմտյան ստորոտին, Գյումրիից ոչ հեռու ընկած է Արթիկ քաղաքը։ Այս քաղաքը քարտեզի վրա հայտնվելուն պարտական է վարդագույն տուֆով, պեմզայով և բազալտով հարուստ հանքերին։

Տուֆի հանքավայրերն ամենախոշորներից են եղել ԽՍՀՄ-ում, գերտերությունը կազմակերպել է դրա արդյունահանումը՝ կառուցելով փոքրիկ արդյունաբերական քաղաք։

Եկեղեցին կառուցված է տեղի տուֆով՝ փոքրիկ, ութանկյուն աշտարակով։ Նրա գլխավոր արժեքը պատերին պահպանված միջնադարյան որմնանկարների հատվածներն են։

Սուրբ Ստեփանոսի եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում և շատ բան է տեսել հարյուրամյակների ընթացքում։ Ըստ լեգենդի` այստեղ են հասել նաև թուրքերը, բայց մեծ անախորժությունների մեջ են ընկել։ Թուրք զորավարին զգուշացրել են, որ չարժե ձեռք տալ Լմբատավանքին. այն պահպանվում է վերին ուժերի կողմից, և կարող են անսպասելի հետևանքներ լինել։

Փաշան չի լսել նախազգուշացումները և պաշարել է Լմբատավանքը։ Այդ պահին թուրք զորավարի ոտքերը չորացել են։ Սարսափահար թուրքերն այնքան արագ են նահանջել, որ ձեռք չեն տվել ճանապարհին հանդիպած ոչ մի գյուղի կամ եկեղեցու և անհետացել են Փոքր Ասիայի խորքերում։